Փարիզում բացվում է Գրքի միջազգային ցուցահանդեսը
Ֆրանսիայի մայրաքաղաքում այսօր բացվում է աշխարհում գրքի ամենախոշոր միջոցառումներից մեկը՝ Գրքի միջազգային սրահը։ Այն անցկացվում է արդեն 30-րդ անգամ և կտևի վեց օր։ Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Ավելի քան 1000 քառ.մ. մակերեսով տարածքում ներկայացված են հազարավոր խոշոր, ինչպես նաև փոքր հրատարակչություններ աշխարհի 25 երկրներից։ Բացի այդ, ներկայացված են նաև գրքի առևտրով զբաղվող խոշոր ընկերություններ, ինտերնետային հրատարակություններ և գրադարաններ։
Փարիզ են ժամանել տարբեր երկրներից մի քանի տասնյակ գրողներ և բանաստեղծներ։ Նրանց թվում են Ումբերտո Էկոն, Սալման Ռուշդին, Դորիս Լեսինգը, Փոլ Օստերը։ Ցուցահանդեսի շրջանակում կանցկացվի ավելի քան 600 միջոցառում։
Միջազգային այսպիսի խոշոր հանդիպման գլխավոր թեմաներից մեկը կլինի նոր տեխնոլոգիաների ներդրման հարցը գրականության տարածման գործում, մասնավորապես՝ «թվային գրքերի» բանկերի ստեղծման և նման ստեղծագործությունների վաճառքի հարցերը։ Միջոցառման շրջանակում մեծ ուշադրություն է դարձվելու նաև հեղինակային իրավունքների պաշտպանության հարցին։










