Լոս Անջելեսի բլրից կարող է անհետանալ Hollywood գրությունը

18:31 • 26.03.10

Լոս Անջելեսի բլուրը զարդարող հայտնի Hollywood գրությունը կարող են ապամոնտաժել, եթե չլուծվի ներդրողների հետ կապված խնդիրը։ Այդ մասին հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները։

Խնդիրն այն է տարածքը, որտեղ տեղադրված է այն, Չիկագոյի ներդրողների սեփականությունն է։

Ներդրողները սպառնում են վաճառել հողը կառուցապատողներին։ Աշխարհահռչակ և լեգենդար գրության պահպանման համար լայնածավալ շարժում է սկսվել ԱՄՆ–ում։ ԱՄՆ հանրային տարածքների հիմնադրամն այժմ բանակցում է Չիկագոյի ներդրողների հետ։

Գրությունը պահպանելու համար անհրաժեշտ է 12,5 մլն դոլար։ Խնդիրը, սակայն, այն է, որ վերոնշյալ գումարը հարկավոր է հավաքել մինչև ապրիլի 14-ը, մինչդեռ հիմնադրամը բավականաչափ միջոցներ չունի։ Օգնության են հասել հոլիվուդյան աստղերը։ Գրության պահպանման հիմնադրամին արդեն հանգանակություն են արել Թոմ Հենքսն ու Սթիվեն Սփիլբերգը։