Թուրքական ֆիլմերը պրոպագանդայի նպատակով չեն ցուցադրվում. Գեորգի Վանյան
Թուրքական ֆիլմերի փառաոնը թուրքական մշակույթը Հայաստանում պրոպագանդելու նպատակ չի հետապնդում։ Այսօր կայացած մամուլի ասուլիսւոմ Թուրքական ֆիլմերի փառատոնի տնօրեն Գեորգի Վանյանը հերքեց «Ռեգնում» գործակալության հրապարակած այն տեղեկությունը, թե Մեծ Բրիտանիան 13 մլն դոլարի նեդրում է արել Հայաստանում թուրքական մշակույթը փառատոնի միջոցով պրոպագանդելու նպատակով։
Վանյանը նշեց, որ փառատոնի բյուջեն կազմում է ընդամենը 3 մլն 900 հազար դրամ։
«Բայց տա Աստված, որ մի օր ունենանք այդքան փող, կտեսնեք՝ ինչ փառատոն կանենք աշխարհը գեղեցկացնելու նպատակով»,– ասաց նա։










