Թուրքական «Յունուս Էմրե» հիմնադրամը ցանկանում է մշակութային կենտրոն բացել Հայաստանում
Թուրքական «Յունուս Էմրե» հիմնադրամը ցանկանում է Թուրքական մշակույթի կենտրոն բացել Հայաստանում: Այս մասին «Զաման», օրաթերթի փոխանցմամբ, ասել է հիմնադրամի տնօրեն Ալի Ֆուաթ Բիլկան` ավելացնելով, որ կենտրոն կբացի այն ժամանակ, երբ հայ-թուրքական արձանագրություններն ուժի մեջ կմտնեն:
Ավելին, Բիլկանը նշել է, որ եթե Հայաստանը թույլ տա, ինքը կգա Հայաստան և կբացի կենտրոնը նախքան փաստաթղթի վավերացումը:










