Կայացավ ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը

14:00 • 27.03.10

2009թ. լավագույն երաժիշտներն արդեն հայտնի են։ Երեկ ազգային երաժշտական վեցերորդ մրցանակաբաշխությունը հանձնել է 23 մրցանակ, դրանցից 11–ը հատուկ մրցանակներ էին։

Հատուկ մրցանակներ են ստացել Արամ Մերանգուլյանի անսամբլը, Էռնա Յուզբաշյանը, քանոնահարուհի Հասմիկ Լոյլոյանը։

Մրցանակներ հանձնվեցին նաև դասական երաժշտության ոլորտում։ Տարվա հիթ ճանաչվեց «Ռեինկառնացիա» խմբի «Էլի Լավա» երգը։ Լավագույն տեսահոլովակը Դավիթ Սահակյանցի հոլովակն է, լավագույն ռոք խումբըէ «Դորիանսը», լավագույն փոփ ալբոմը՝ Ինգա և Անուշ Արշակյանների «Մենք ենք ու սարերը մեր» ձայնասկավառակը։

Ամենասպասված տիտղոսներից տարվա լավագույն երգչի մրցանակը ստացավ Ռազմիկ Ամյանը։ 2009թ. լավագույն երգչուհի ճանաչվեց Լիլիթ Հովհաննիսյանը։

Նշենք, որ շոու բիզնեսի ներկայացուցիչներին զարմացրել է հատկապես վերջին անվանակարգի հաղթողը, քանի որ առաջադրվածներից հաղթողի ամենահավանական թեկնածուն համարվում էր Սոֆի Մխեյանը։