Մատենադարանի նմուշների կրկնօրինակները կցուցադրվեն Բեյրութում

10:49 • 30.03.10

«Բեյրութը գրքի միջազգային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում ապրիլի 1-3-ը Բեյրութի UNESCO սրահում կանցկացվի «Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ» Մատենադարանի հավաքածուին նվիրված ցուցահանդես:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը, ցուցահանդեսին կներկայացվեն հնագույն ձեռագրերի կրկնօրինակներ։