Իէն Գիլանի բարեգործական համերգների հասույթը կազմել է 18 մլն 327 հազ. դրամ
Իէն Գիլանի և Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ բարեգործական համերգների հասույթը կազմել է 18 մլն 327 հազ. դրամ։
Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակում «Մեդիամաքսի» և Do Something-ի կազմակերպած համերգները տեղի են ունեցել մարտի 26-ին և 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
Հավաքագրված ամբողջ գումարը կփոխանցվի տնակային պայմաններում գործող՝ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի համար նոր շենքի կառուցման հիմնադրամին։
Համերգի կազմակերպմանն աջակցել են «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորը և bmi ավիաընկերությունը։
Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակում 2010 և 2011թթ կիրականացվեն մի շարք նոր ակցիաներ` ուղղված Գյումրիի դպրոցի համար միջոցների հավաքագրմանը։










