Ներոնի պալատի առաստաղը մասամբ փլուզվել է
Հռոմում գտնվող Ներոնի հայտնի ոսկե պալատի առաստաղը մասամբ փլուզվել է։ Միջադեպը տեղի է ունեցել երեկ, վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Չի բացառվում, որ փլատակների տակ մարդիկ են մնացել։ Այդ մասին հաղորդում է AP գործակալությունը։
Փլուզվել է համալիրի ներքին սրահներից մեկի առաստաղի մոտ 60 քառ. մ մակերեսով հատվածը։ Ոսկե պալատը, որը հռոմեացի կայսր Ներոնը կառուցել է մ.թ. առաջին դարաշրջանում, շատերին հայտնի է Domus Aurea լատինական անունով։
Ներոնի պալատը, որը համարվում է Իտալիայի մայրաքաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը, վերականգնման կարիք ունի, ինչի պատճառով ժամանակ առ ժամանակ պալատը փակ է լինում այցելությունների համար։
Ներոնի նստավայրն անվանվել է Ոսկե պալատ անհավատալի շքեղության՝ որմնանկարների և ոսկեզարդ առաստաղի համար։










