Հայաստանի ռուսական թատրոնը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի փառատոնին
Հայաստանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոնը «Բալթյան միջազգային փառատոների կենտրոնից» հրավեր է ստացել մասնակցելու Սանկտ Պետերբուրգում կայանալիք «Հանդիպումներ Ռուսաստանում» ԱՊՀ և բալթյան երկրների ռուսական թատրոնների 12-րդ փառատոնին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը, փառատոնի ընթացքում, որին մասնակցում են շուրջ 30 ռուսալեզու թատերախմբեր, Հայաստանի Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնը կներկայանա ապրիլի 8-ին և 9-ին՝ Ա. Շիրվանզադեի «Մորգանի խնամին» պիեսի մոտիվներով բեմադրված «Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ» և Ա. Մարդայնի «Սկանդալ առանց ընդմիջման» ներկայացումներով:










