Հարություն Խաչատրյանը ֆիլմ է նկարում հայ միգրանտների մասին
Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը նկարահանում է նոր ֆիլմ «Անվերջ փախուստ, անվերջ վերադարձ» անվանումով։ Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց կինոռեժիսորը։
«Այս ֆիլմը ես նկարահանում եմ արդեն 20 տարի։ Այն հայերի մասին է, որոնք գնում են Հայաստանից, վերադառնում են կամ էլ ոչ», – պարզաբանեց Խաչատրյանը։
Նա նաև հավելեց, որ «Անվերջ փախուստ, անվերջ վերադարձ»–ը պատրաստ կլինի մյուս տարի։










