Հուսով եմ՝ առաջիկայում ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման նկատմամբ սահմանափակումները կվերացվեն. Միրզոյան

11:53 • 05.11.26

Հուսով եմ՝ առաջիկայում ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման նկատմամբ սահմանափակումները կվերացվեն, ԱԺ-ում ասել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը:

«Հուսով եմ, որ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները»,-ասել է նա: 

Հիշեցնենք, որ Ռուսաստանը դեռևս հունիսին նշել էր հնարավոր սահմանափակումների մասին ձկան մատակարարման նկատմամբ: