Կիրկորովի հայրը որդուն հայերեն չի սովորեցրել զբաղվածության պատճառով
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը հրապարակել է տեղեկատվական– ժամանցային պորտալում (http://www.d-pils.lv) լույս տեսած՝ Յուրմալայի երիտասարդ կատարողների «Նոր ալիք» մրցույթին նվիրված ծավալուն մի նյութ, որի «Հայ Կիրկորովները» խորագրով ենթաբաժնում ներկայացված են հայր և որդի Կիրկորովների կյանքից որոշ դրվագներ։
Ըստ կայքի՝ հուլիսի 30–ին կոմպոզիտոր Դավիդ Տուխմանովի ստեղծագործական երեկոյի օրը, Ֆիլիպ Կիրկորովը իր հոր՝ Բեդրոս Կիրկորովի (Կիրկորյանի) հետ պատրաստվում էր այցելել Ռիգայում գտնվող Հայ առաքելական եկեղեցին։ Սակայն, եկեղեցի է այցելում միայն Բեդրոսը։ Վերջինը պատմել է իր հայկական արմատների մասին։ Բեդրոսն ափսոսանք է հայտնել, որ երիտասարդ ժամանակ հյուրախաղերով զբաղված լինելու պատճառով չի հասցրել որդուն սովորեցնել նախնիների լեզուն։
Այնուհետև, Բեդրոսը ծնկաչոք կատարել է Կոմիտասի «Կռունկ» երգը։










