Ի՞նչ երեսով ես ասելու, որ դիմացինդ ֆաշիստ է, երբ քո երկրում տասը երեխա է սպանվել. Հախվերդյան

15:41 • 03.09.10

«Մեր հասարակության մեջ այնքան տաբու կա. չի կարելի խոսել սիրո, սեքսի մասին», – այսօրվա ասուլիսին ասաց երգիչ Ռուբեն Հախվերդյանը։

Ըստ նրա՝ այդ շիլաշփոթի հեղինակներն են այսպես կոչված պաշտոնական հայրենասերները։

«Վախը տգիտությունից է գալիս, պետք է տգետներին վարժեցնել համարձակ մտածել։ Մինչև մեր մեջի ճորտը չսպանենք, այսպես էլ շարունակելու է», – ասաց նա։

Երգիչն անդրադարձավ նաև ներքաղաքական իրավիճակին։ «Ո՞վ է մաքրելու ավգյան ախոռները։ Իշխանության մեջ քանի՞ լուսավոր մարդ գիտեք», –հարցադրումներ արեց նա և շարունակեց. «Եթե դու գնում ես բանակցությունների, բայց քո մոտ տասը երեխա է սպանվել, դու ի՞նչ երեսով ես գնում դիմացինիդ ասես, թե նա ֆաշիստ է։ Չե՞ն ասի՝ եկել ես, խոսում ես Ցեղասպանության և այլ հարցերի մասին, երբ ինքդ քո պետության մեջ, քո ընտանիքում քեզ կարգին չես պահում»։

Հախվերդյանը նշեց, որ իշխանություններն անգամ չեն հասկանում, թե ինչ են անում ժողովրդի հետ։ Երգիչն իշխանավորներին казнокрад անվանեց։

«Սրանք казнокрад են և общак-ից բան են գողանում, թոշակառուներին փող չեն տալիս», – եզրափակեց Հախվերդյանը։