Սկսելով «Լուսնի աղոտ արտացոլումից»՝ Ձախ Հարութն իջավ ավելի ցածր մակարդակ. Հախվերդյան (տեսանյութ)
Ռուբեն Հախվերդյանի կարծիքով՝ հարսանեկան մշակույթի մեջ Ձախ Հարութը եվրոպական տարրեր է մտցրել։
«Ռաբիսը վերջացավ 40–ական թվականներին։ Հարութն իրոք որ շատ երգերի հերը անիծել է, սակայն քանի որ նա իմ ընկերն է, նաև թասընկերը, ես չեմ կարող նրա գլխին տալ», – այսօրվա ասուլիսին ասաց Հախվերդյանը՝ անդրադառնալով Ձախ Հարութի ոճին։
Իհարկե, ըստ Հախվերդյանի՝ Հարութը չի երգում «Ախ բալես, բալես, պապան կառնի «Մերսեդես»»–ի նման երգեր, սակայն սկսելով «Լուսնի աղոտ արտացոլումից»՝ նա իջավ ավելի ցածր մակարդակ։
Հախվերդյանը նաև հիշեցրեց, որ ժամանակին իրենք համատեղ ձայնասկավառակ են ձայնագրել։ «Իհարկե նա երգում է իմ երգերը, բայց բաներ կան, որ դուրս չի գալիս», – հավելեց Հախվերդյանը։










