Ջոնի Դեպը Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանն է

20:08 • 10.09.10

Ամերիկյան Forbes ամսագիրը հաշվարկել է հոլիվուդյան տղամարդ դերասանների հոնորարները անցյալ տարվա հունիսից ընթացիկ տարվա հունիսն ընկած ժամանակահատվածում։ Ընդհանուր գումարը կազմել է 349 մլն դոլար։

Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասան է ճանաչվել Ջոնի Դեպը։ Կինոաստղի վաստակած գումարը զգալիորեն մեծացել է Թիմ Բարտոնի «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմում նկարահանվելուց հետո։ Հաշվարկների համաձայն՝ Գլխարկագործի դերը մարմնավորելու համար Դեպը վաստակել է 77 մլն դոլար, հայտնում է MIGnews.com–ը։

Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանների տասնյակը.

1. Ջոնի Դեպ (77 մլն դոլար)

2. Բեն Սթիլլեր (53 մլն դոլար)

3. Թոմ Հենքս (45 մլն դոլար)

4. Ադամ Սանդլեր (40 մլն դոլար)

5. Լեոնարդո դի Կապրիո (28 մլն դոլար)

6. Դանիել Ռեդլիֆ (25 մլն դոլար)

7. Ռոբերտ Դաունի կրտսեր (22 մլն դոլար)

8. Թոմ Կրուզ (22 մլն դոլար)

9. Բրեդ Փիթ (20 մլն դոլար)

10. Ջորջ Կլունի (19 մլն դոլար)