Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմը մասնակցում է «Կինոշոկին»
Սեպտեմբերի 12–ին Անապայում մեկնարկած «Կինոշոկ» միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է նաև հայ ռեժիսոր Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմը:
Փառատոնին մասնակցելու նպատակով Երևանից Անապա են մեկնել ֆիլմի գլխավոր դերակատար Ժան Նշանյանը և Հայաստանի ազգային կինոկենտրոնի փոխտնօրեն, ֆիլմի պրոդյուսեր Վարդան Աբովյանը:
Փառատոնը կտևի մինչև սեպտեմբերի 19-ը։ Հավելենք, որ Բաբայանի կինոնկարը ընդգրկված է նաև Ռումինիայի միջազգային փառատոնի մրցութային ծրագրում, որը կկայանա հոկտեմբերին:
Հիշեցնենք, որ Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմն արդեն մասնակցել է մի շարք հեղինակավոր միջազգային կինոստուգատեսների, այդ թվում` «Սինգապուրի», «Կարլովի Վարիի», Մոսկվայի և երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 7-րդ կինոփառատոներին:
Ֆիլմի երևանյան պրեմիերան կայացել է 2009թ.։










