Սեմյուել Ջեքսոնը կմարմնավորի Մարտին Լյութեր Քինգին
Հոլիվուդյան դերասան Սեմյուել Ջեքսոնը կխաղա ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների համար պայքարող քարոզիչ Մարտին Լյութեր Քինգին դերը, հաղորդում է «Hollywood Reporter» պարբերականը։
Ֆիլմը կոչվում է «Լեռնային բարձունք», հեղինակն է երիտասարդ լրագրողուհի և դերասանուհի Կաթորի Հոլզը։ Պիեսը պատմում է 1968թ. ապրիլի 4-ի ողբերգական երեկոյին նախորդած դեպքերի մասին։ Այդ օրը 39-ամյա Քինգը սպանվեց Մեմֆիս քաղաքում։ Ֆիլմի ռեժիսորը Քեննի Լեոնն է ։
Ֆիլմի պրեմիերան կկայանա 2011թ. հոկտեմբերի 13-ին Բերնարդ Ջեյքոբսի Բրոդվեյի թատրոնում։










