Ռասել Քրոուն որոշել է դառնալ ռեժիսոր

18:09 • 26.04.11

Հոլիվուդյան դերասան Ռասել Քրոուն որպես ռեժիսոր կատարում է իր առաջին քայլերը։ Դերասանը մտադիր է նկարահանել «77» ֆիլմը, որի գլխավոր հերոսին մարմնավորելու է հենց ինքը՝ Քրոուն։

Ֆիլմի սցենարի ստեղծման աշխատանքներում կներգրավվի Ջեյմս Էլրոյը, ով արդեն դերասանի հետ համագործակցել է 1997թ. նկարահանված «Լոս Անջելեսի գաղտնիքները» (L.A. Confidential) ֆիլմի շրջանակում։

Ֆիլմի իրադարձությունները կծավալվեն անցած դարի 70-ականներին Լոս Անջելեսում։ Գլխավոր դերերում երկու ոստիկաններ են, սյուժեն ստեղծվելու է իրական դեպքերի նկարագրության հիման վրա։

Մասնավորապես, ֆիլմում կհիշատակվեն 1974թ. մայիսին Լոս Անջելեսի իրավապահների ու Սիմբիոնիստական ազատագրության բանակի միջև տեղի ունեցած փոխհրաձգության դեպքերը։

Ռասել Քրոուի դերասանական վերջին աշխատանքը Փոլ Հագիսի «Երեք օր փախուստի համար» ֆիլմն է, որը վարձույթի է հանվել 2010թ.։