Այսօրվանից «Մոսֆիլմը» պաշտոնական ալիք կունենա YouTube-ում

17:18 • 27.04.11

Google-ը և «Մոսֆիլմը» համաձայնագիր են ստորագրել, որի շրջանակում կինոկոնցեռնը կունենա իր սեփական պաշտոնական ալիքը YouTube-ում։

«Մոսֆիլմ» ալիքում հնարավոր կլինի դիտել հայտնի ու սիրված կինոժապավենների ամբողջական տարբերակները։ Այսօրվա տվյալով՝ մարդիկ արդեն հնարավորություն ունեն դիտել մի քանի տասնյակ ֆիլմ, այդ թվում՝ «Հայելի», «Միմինո», «Կռունկները թռչում են», «Կրկես», «Ադամանդե ձեռքը» սիրված ֆիլմերը։

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, «Մոսֆիլմը» YouTube կներբեռնի շաբաթական 5 ֆիլմ։ Այդպիսով, 2011թ. վերջին կինոկոնցեռնի ալիքում ներբեռնված ֆիլմերի թիվը կհասնի 200-ի։

Նախագծի հեղինակներն ընդգծում են, որ ժապավենները կլինեն բարձրորակ, բացի այդ, արտասահմանյան լսարանի համար YouTube-ում ֆիլմերը կցուցադրվեն անգլերեն ենթագրերով։