Առնոլդ Շվարցենեգերը վերադառնում է «Տերմինատոր»
Ամերիկյան լրատվամիջոցներում դարձյալ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը պատրաստվում է նկարահանվել «Տերմինատոր» ֆիլմում։
Ենթադրվում էր, որ թվով հինգերորդ ֆիլմի նկարահանման աշխատանքներով կզբաղվի «Յունիվերսալ» ստուդիան, սակայն հիմա «Տերմինատորի» համար պայքարում է ևս երեք ընկերություն։
Առաջին «Տերմինատորը», որը նկարահանել էր Ջեյմս Քեմերոնը 1984թ., մեծ հաջողություն էր վայելում, իսկ ֆիլմում հնչող «Ես դեռ կվերադառնամ» արտահայտությունը դարձել էր ամենից շատ մեջբերվող թևավոր խոսքը։
Նշենք, որ ձմռանը տեղեկություն էր տարածվել, որ հինգերորդ ֆիլմի ռեժիսոր է դառնալու թայվանցի Ջասթին Լին՝ «Ֆորսաժ» և «Մենամարտ» ֆիլմերի հեղինակը։










