Այս տարի Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը կգլխավորի ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին
2011թ. Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը կգլխավորի Դարեն Արոնոֆսկին։ Այս մասին նշված է փառատոնի պաշտոնական կայքում։
Կազմակերպիչները Արոնոֆսկուն բնորոշել են որպես «հանգուցային կերպար ժամանակակից կինեմատոգրաֆում»։ Հատկապես բարձր է գնահատվել նրա վերջին աշխատանքը՝ «Սև կարապը» ֆիլմը, որտեղ գլխավոր դերերը մարմնավորել են հոլիվուդյան դերասանուհիներ Նատալի Փորթմանը, Միլա Կունիսն ու ֆրանսիացի դերասան Վենսան Կասելը։
2010թ. հենց «Սև կարապն» է բացել Վենետիկի կինոփառատոնը։ 2008թ. Դարեն Արոնոֆսկին «Ռեսթլեր» ֆիլմի համար արժանացավ կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե առյուծին»։
Վենետիկի 68-րդ կինոփառատոնն այս տարի կբացվի օգոստոսի 31-ին և կտևի մինչև սեպտեմբերի 10-ը։










