«Ինքնագիր» ստացավ Անուշ Բաբաջանյանը «Հայկի պատմության» համար
Լավագույն պատմվածքի «Ինքնագիր» գրական մրցանակը ստացել է լրագրող և լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանը իր «Հայկի պատմությունը և...» պատմվածքի համար: Այս մասին հայտնի է դարձել «Ինքնագիր» գրական ակումբի մրցանակաբաշխությանը, որ տեղի է ունեցել ապրիլի 27-ին «Ուտոպիանա» կազմակերպության գրասենյակում:
«Ինքնագիր» գրական մրցանակը տրվում էր 2010-ի ամռանը և աշնանը ներկայացված 30 պատմվածքներից լավագույնին, որն ընտրում է ժյուրին:
Ինքնագիր գրական ակումբի նախագահ Վահան Իշխանյանը ասել է, որ ժյուրիի գնահատակնների արդյունքում երկրորդ տեղում է Սոնա Ավետիսյանի «Կարևորության խնդիրը», երրորդում` Արմեն Օհանյանի «Անձնական էջ. ՊոչԱՏՈւՄ», չորրորդում` Տաիշա Աբելարի «Տաիշը Լեննագանի բազարում» պատմվածքները:
«Մրցանակը չի նշանակում, որ սա միակ օբյեկտիվորեն լավագույն պատմվածքն էր: Գրականության ընկալումը միայն սուբյեկտիվ է, և գոյություն չունի օբյեկտիվորեն լավ գրական գործ, հետևաբար ժյուրիի անդամներն էլ առաջնորդվում են յուրաքանչյուրն իր ճաշակով և հարգում են մյուս անդամների և այլ մարդկանց ճաշակը ու ովքեր համաձայն չեն մեր որոշմանը, նրանց սխալ չեն համարում: Այս չորս պատմվածքներն էլ արժանի են «Ինքնագիր» հանդեսում տպագրվելու: Արմեն Օհանյանի պատվածքը արդեն տպագրվել է Ինքնագրի 6-րդ համարում և եթե մյուս երեք պատմվածքների հեղինակները ցանկանան և իրենց գործերը չտպագրեն այլ տեղ, ապա պատրաստ ենք դրանք նույնպես տպագրել «Ինքնագրի» առաջիկա համարում»,- ասել է Իշխանյանը:
Այս փուլի ժյուրիի անդամներն էին ԵՊՀ-ում գրականության դասախոս Սիրանուշ Դվոյանը, գրական ակումբի նախագահ Վահան Իշխանյանը, ճարտարապետ Միսաք Խոստիկյանը:
«Ինքանգիր» գրական մցանակը ստեղծվել է 2009թ.: Այս մրցանակաբաշխությունը թվով չորրորդն էր: Մրցանակի գումարը 40 հազար դրամ է:
Հայտարարվել է հաջորդ` 2011թ. գարուն-ամառ մրցանակաբաշխության մասին: Մրցույթի վերաբերյալ մանրամասները և մասնակից պատմվածքների վերնագրերը դրվում են «Ինքնագիր» գրական ակումբի բլոգում blog.inknagir.org։










