Ամփոփվեց «Թատրոն X» թատերական փառատոնը

21:32 • 28.04.11

Այսօր ամփոփվեց մարտի 21-ից ապրիլի 28-ը Հայաստանում անցկացված «Թատրոն X» թատերական 4-րդ փառատոնը։ Փառատոնի շրջանակում մասնակից թատերախմբերն ու թատրոնները ներկայացումներ են բեմադրել Երևանում, մարզերում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում։

Այս տարի փառատոնն անցկացվում էր «Մշակույթի միասնություն, բանավեճի փառատոն» կարգախոսով։
Փառատոնի ամփոփմանը բեմադրվեց «Միմ ստուդիոյի» «Միմոմանիա» ներկայացումը, որին հաջորդեց մրցանակների հանձնման և փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը։

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից մրցանակներ հանձնվեցին «Մոսկվայի տուն» երիտասարդական մշակութա-գործարարական կենտրոնին, Աբովյան քաղաքի թատրոնին, Կապանի դրամատիկական թատրոնին։ Դիպլոմներ հանձնվեցին «Ագորա» թատերախմբին, «Միմ ստուդիոյին», «Թատրոն X»-ը մասնակցության դիպլոմներ հանձնեց փառատոնի բոլոր մասնակիցներին, ժյուրիի անդամներին։

Այս տարի, «Թատրոն X»-ի բյուջեն կազմել է 6,5 մլն դրամ, նախորդ տարվա 1,8 մլն-ի փոխարեն։