Orange-ում հաջողություններ մաղթեցին Էմմիին Դյուսելդորֆ մեկնելուց առաջ
Orange-ի գլխավոր խանութում այսօր տեղի ունեցավ Եվրատեսիլ 2011-ում Հայաստանի ներկայացուցիչ Էմմիի հանդիպումը լրագրողների և երկրպագուների հետ, որը երգչուհու վերջին հանդիպումն էր Դյուսելդորֆ մեկնելուց առաջ: Վաղը Էմմին արդեն կլինի Գերմանիայում` մասնակցելու փորձերին և պատրաստվելու եվրոպական այս մեծ երաժշտական մրցույթին:
Հանդիպման ընթացքում Orange-ը, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ «Եվրատեսիլի» գլխավոր գործընկերն է Հայաստանում, ներկայացրեց նաև այն միջոցառումներն ու անակնկալները, որ սպասում են Եվրատեսիլի երկրպագուներին մայիս ամսվա ընթացքում:
«Մենք հպարտ ենք արդեն երկրորդ անգամ աջակցել այս համաեվրոպական տոնին Հայաստանում: Սա կարևոր մրցույթ է, որը թույլ է տալիս տաղանդավոր կատարողներին հայտնի դառնալ ամբողջ Եվրոպայում, միաժամանակ նպաստում է երկրի ճանաչմանը: Orange-ի աջակցությամբ այս տարի Հայաստանի ներկայացուցիչը բազմաթիվ պրոմո-այցելություններ ունեցավ եվրոպական տարբեր երկրներ իսկ նրա տեսահոլովակը շրջում է բազմաթիվ երկրների հեռուստաեթերում և բազմաթիվ ինտերնետային կայքերում: Վստահ եմ, որ այս այցելությունների ու մեր բոլորի համատեղ ջանքերով Հայաստանը բարձր միավորներ կստանա»,- ասաց Orange Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Orange-ը հատուկ անակնկալ էր պատրաստել Հայաստանում «Եվրատեսիլի» ամենամեծ երկրպագուի` տասնութամյա Մարիամ Ալեքսանյանի համար, որն Orange-ից ստացավ «Եվրատեսիլի» ուղեգիր: Մարիամն արդեն մի քանի տարի է, ինչ Եվրատեսիլի երկրպագուների հայկական ցանցի ակտիվ անդամներից է: Այս խմբի ներկայացուցիչներին, որոնք Եվրատեսիլին Հայաստանի մասնակցության առաջին տարվանից ի վեր իրենց շուրջն են համախմբում մրցույթի սիրահարներին և բոլոր միջոցներով աջակցում Հայաստանի ներկայացուցիչներին, դեռ անցյալ տարվանից նկատել էին Orange-ում: Խումբն այս տարի ցանկանում է գրանցվել Եվրատեսիլի երկրպագուների միջազգային կազմակերպությունում (Organisation Générale des Amateurs de l’Eurovision), ինչի համար այս ուղևորությունն ավելի քան կարևոր է:
«Մեզ համար մեծ ուրախություն է օգնել այս երիտասարդներին իրականացնել իրենց երազանքները: Սրանով մենք նաև կօգնենք OGAE-ին կայանալ և ավելի ուժեղանալ Հայաստանում: Սակայն նրանք, ովքեր չեն մեկնի Դյուսելդորֆ, նույնպես կդառնան «Եվրատեսիլ» տոնի մասնակիցը: Ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես Հայաստանի երկու քաղաքներում Orange-ը նախաձեռնել է Եվրատեսիլի հանրային դիտում, որը հնարավորություն կտա բելոր երաժշտասերներին միասնաբար աջակցել Հայաստանին»,- ասել է ընկերության Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Եզրափակիչի հեռարձակման օրը` մայիսի 14-ը, անմոռանալի կդառնա Երևանի և Վանաձորի բնակիչների համար նոր գույներով և բազմաբնույթ իրադարձություններով: Երևանում տեղի կունենա «եվրատեսիլյան» համերգ, որի ժամանակ ելույթ կունենան հայկական էստրադային երգիչներ, ինչպես նաև նախորդ տարիներին Եվրատեսիլին մասնակցած հայտնի կատարողներ, իսկ վանաձորցիները մինչև ուղիղ հեռարձակման սկիզբը կմասնակցեն անակնկալներով լի բացօթյա երաժշտական միջոցառման հայտնի DJ-ների երաժշտական մշակումներով:
Այսօրվանից արդեն Boom-Boom երգը հասանելի է Orange-ի երաժշտական տարբեր պլատֆորմներում. այն կարելի է բեռնել WAP պորտալից, ինչպես նաև` որպես Սպասազանգ:










