Վախճանվել է հայտնի արգենտինացի գրող Էռնեստո Սաբատոն
Այսօր վախճանվել է արգենտինացի հայտնի գրող, հրապարակախոս և իրավապաշտպան Էռնեստո Սաբատոն։ Այս մասին հայտնում է «Բի–Բի–Սի–ն»։
«Թունելը», «Հերոսների և գերեզմանների մասին» վեպերի հեղինակը 99 տարեկան էր։
Հանգուցյալի կինը հայտնել է, որ վերջին շրջանում նա բրոնխիալ ասթմա ուներ։
Սաբատոն, որ հայտնի է նաև իր հրապարակախոսական գործունեությամբ, մի շարք հեղինակավոր գրական մրցանակների է արժանացել, այդ թվում ՝Իտալիայում, Իսրայելում, Իսպանիայում։ Նա հայտնի է որպես Լատինական Ամերկայի զինվորական վարչակազմերի քննադատ։
Սաբատոն գլխավորում էր Արգենտինայի զինվորական վարչակազմի ժամանակ( 1976-1983թթ.) մարդկանց զանգվածային սպանությունների հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովը։










