Օսկարակիր Քեթրին Բիգելոուն ֆիլմ է նկարահանում Բեն Լադենի մասին

17:07 • 02.05.11

Օսկարակիր Քեթրին Բիգելոուն աշխատում է «Ալ Կաիդա» ահաբեկչական ցանցի ղեկավար Ուսամա բեն Լադենի «որսին» նվիրված ֆիլմի վրա։

Նախագիծը լինելու է ոչ մեծ բյուջեով դրամա։ Փորձագետների կարծիքով՝ կապված ահաբեկչի ոչնչացման հետ, խոշոր ստուդիաները կցանկանան գրեթե պատրաստի նախագիծը դարձնել բլոկբաստեր։ Այդ մասին հայտնում է Deadline պարբերականը։
Հրատարակության տվյալով՝ ռեժիսորը մի քանի շաբաթ առաջ է սկսել աշխատել «Սպանել Բեն Լադենին» անվանումով ֆիլմի վրա։ Ներկայում նա արդեն վերջացնում է քասթինգը։ Ֆիլմի սցենարի հեղինակը Մարկ Բոալն է, որը Բիգելոուի հետ աշխատել է «Փոթորկի տիրակալը» ֆիլմի շրջանակում։

Ֆիլմի հիմքում ընկած է լինելու «աշխարհի թիվ 1» ահաբեկչին ոչնչացնելու անհաջող առաքելությունը, իսկ գլխավոր դերակատարը Ջոել Էդգերտոնն է։

Բիգելոուի վերջին ֆիլմը՝ «Փոթորկի տիրակալը», էկրան է բարձրացել 2008թ.։ Ֆիլմն ստացել է 6 «Օսկար», այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն սցենար» անվանակարգերում։