«Կարին» երգի-պարի խումբը Պալմա դե Մայորկայում արժանացել է «Լավագույն ազգային պար» մրցանակին

18:24 • 06.05.11

«Կարին» հայկակական երգի-պարի խումբը վերջերս Պալմա դե Մայորկայում մասնակցել է «Ազգային պարի համաշխարհային փառատոն 2011–ին» և արժանացել «Լավագույն ազգային պար» մրցանակին։

Իսկ «Լավագույն ժողովրդական երգ և երաժշտություն» անվանակարգում երրորդ մրցանակին է արժանացել՝ 21 երկրից ներկայացած 27 խմբերի մեջ։

«Ազգային պարերի առաջին համաշխարհային փառատոնը» տեղի է ունեցել Գերմանիայի Մյունխեն քաղաքում՝ 1985 թ.։ 1987թվականից ի վեր՝ այն տեղի է ունենում յուրաքանչյուր երկու տարին մեկ՝ Իսպանիայի Բալեարյան կղզիներում գտնվող Պալմա դե Մայորկա քաղաքում։

«Կարին» խումբը, նախնական տվյալներով, Հայաստան վերադառնալու է կիրակի օրը, ժամը 12-ին։ Խմբին կդիմավորեն Ավտոկայանում: