Կաննում կցուցադրվեն իրանցի 2 քաղբանտարկյալ ռեժիսորների ֆիլմերը
Այս տարի Կաննի կինոփառատոնում կցուցադրվեն իրանցի երկու քաղբանտարկյալ կինոռեժիսորների ֆիլմերը, որոնք ներկայում ազատազրկման մեջ են Իրանում։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։
Կինոռեժիսոր Ջաֆար Փանահիի «Սա ֆիլմ չէ» ժապավենը, որը ներառված է կինոփառատոնի հիմնական ծրագրում, Կաննում կցուցադրվի մայիսի 20-ին, իսկ Մոհամմադ Ռասուլոֆի «Ցտեսություն» ֆիլմը՝ «Հատուկ հայացք» ծրագրի շրջանակում մայիսի 14-ին։
Կազմակերպիչների հայտարարության համաձայն՝ 2 ֆիլմերն էլ նկարահանվել են գրեթե գաղտնի ու փառատոնի տրամադրության տակ հայտնվել միայն այս վերջին օրերին։
Փանահին ու Ռասուլոֆը ձերբակալվել են 2010թ. մարտի 1-ին։ Նրանք մեղադրվեցին հակակառավարական գործունեություն ծավալելու մեջ ու նույն թվականի դեկտեմբերին դատապարտվեցին 6-ական տարվա բանտարկության։ Նրանք 20 տարի իրավունք չունեն երկրից դուրս գալ ու զբաղվել ռեժիսորությամբ։
Ջաֆար Փանահին Կաննի, Վենետիկի և Բեռլինի կինոփառատոներիմրցանակակիր է։
Կաննի 64-րդ կինոփառատոնը կբացվի մայիսի 11-ին։ Ժյուրին կնախագահի Ռոբերտ դե Նիրոն։










