Ֆրանսիայում բացվում է Կաննի 64-րդ կինոփառատոնը
Լեգենդար կինոֆորումը մեկնարկում է աշխարհահռչակ ռեժիսոր Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում» ժապավենի ցուցադրությամբ, որտեղ գլխավոր դերակատարներից է Ֆրանսիայի առաջին տիկին Կառլա Բրունի-Սարկոզին։
Մրցույթի ժյուրիn, որն այս տարի նախագահում է համաշխարհային կինեմատոգրաֆի աստղ Ռոբերտ դե Նիրոն, պետք է 20 ֆիլմից որոշի հաղթողին։ Այս տարվա ֆավորիտներից են համարվում Լարս ֆոն Տրիերի «Մելանխոլիան» ու Պեդրո Ալմադովարի «Մաշկը, որի մեջ ապրում եմ» ֆիլմերը։










