Շատ արժանավորներ ընդհանրապես չեն անցել եզրափակիչ փուլ. Շուշան Պետրոսյանը՝ Էմմիի ելույթի մասին

17:11 • 11.05.11

«Էմմիի ելույթը շատ լավն էր, փայլուն ելույթ էր, արտաքինը, բեմադրությունը, ամեն ինչ տեղն էր»,- Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց երգչուհի Շուշան Պետրոսյանը՝ պատասխանելով «Եվրատեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմիի ելույթի վերաբերյալ հարցին։

«Հիմա էդպես էլ է լինում... էնքան է եղել, շատ արժանավորներ ընդհանրապես չեն անցել եզրափակիչ փուլ։ Այս տարի էլ այս փորձության միջով մենք անցանք»,- ասաց երգչուհին՝ նշելով, թե չէր ցանկանա, որ հատկապես այս տարի Էմմին նման փորձության միջով անցներ։
«Ազգեր կան, որ ընդհանրապես քանի տարի է՝ չեն կարողանում մասնակցել այդ մրցույթի եզրափակիչ փուլին»,- ընդգծեց Շուշան Պետրոսյանը։ Ըստ նրա՝ դա չպետք է համազգային հարց դարձնել. «Դա ծիծաղելի է»։