Բեռնարդո Բերտոլուչին ստացել է Կաննի կինոփառատոնի պատվավոր մրցանակը

15:58 • 12.05.11

Իտալացի ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին ստացել է Կաննի կինոփառատոնի պատվավոր մրցանակը։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։

71-ամյա ռեժիսորին «Ոսկե արմավենի» մրցանակը հանձնել է անձամբ փառատոնի տնօրեն Ժիլ Ժակոբը։

Ստանալով մրցանակը՝ Բերտոլուչին հայտարարել է, որ կցանկանար այն կիսել բոլոր իտալացի ռեժիսորների հետ, որոնց մեջ դեռ եռանդ է մնացել պայքարելու համար։

Ներկայում ռեժիսորը, որը նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «վերջին տանգոն Փարիզում», «Երազողները», աշխատում է նոր՝ «Ես և դու» եռաչափ գրաֆիկայով նկարահանվող ֆիլմի վրա։

Կաննի 64-րդ կինոփառատոնը բացվել է մայիսի 11-ին Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմով։