Դասական երաժշտության համերգ «Արամ Խաչատրյան» համերգասրահում
Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ կայացած դասական երաժշտության համերգի ժամանակ հանդես են եկել հայտնի երաժիշտներ Դույեն Ֆանդերբըրկը (դաշնամուր , ԱՄՆ), Ալեքս Ռասըլը (ջութակ, ԱՄՆ), ինչպես նաև հանրահայտ թավջութակահար Լևոն Առաքելյանը (Հայաստան):
Երաժիշտները ներկայացրել են Բեթհովենի «Արքա Ստեֆան», «Եռակի կոնցերտ» և Մոցարտի «Կոնցերտ ջութակի, դաշնամուրի և նվագախմբի համար» ստեղծագործությունները:










