Հայտնի է Ջոլիի ռեժիսորական դեբյուտի անվանումը

13:27 • 16.05.11

Ժապավենը, որը դառնալու է դերասանուհի Անջելինա Ջոլիի ռեժիսորական դեբյուտը, կոչվելու է «Արյան ու մեղրի սահմանին» (In the Land of Blood and Honey):

Ֆիլմը, որը նկարագրելու է Բոսնիայում պատերազմից առաջ սերբի ու բոսնիացի մուսուլմանի հարաբերությունները, ԱՄՆ-ում էկրան կբարձրանա 2011թ. դեկտեմբերին։ Ֆիլմի վարձույթով զբաղվելու է FilmDistrict ընկերությունը։

Ջոլին, որը նաև ֆիլմի սցենարիստն է, չի խաղալու այնտեղ։ Ֆիլմի հերոսներին մարմնավորելու են սերբ ու բոսնիացի դերասաններ, որոնք տիրապետում են անգլերենին։ Այդ պատճառով, ինչպես ավելի վաղ հայտնել էր ռեժիսորը, ինքն ստեղծել էր ֆիլմի երկու տարբերակ՝ սերբախորվաթերենով ու անգլերենով։

«Նախկին Հարավսլավիան հարուստ է դրամատիկական արվեստով։ Դերասանները բացառիկ էին խաղում։ Ինձ համար մեծ պատիվ է նրանց հետ աշխատելը, ես ուրախ եմ նրանց տաղանդին ծանոթանալու համար»,- հայտարարել է Ջոլին։