«Ոսկե նարինջ» կինոփառատոնում կցուցադրվի հայ–թուրքական բարեկամության արձանի ապամոնտաժման մասին պատմող փաստագրական ֆիլմ

19:26 • 16.05.11

Թուրքիայում կազմակերպվող «Ոսկե նարինջ» ամենամյա միջազգային կինոփառատոնում այս տարի կցուցադրվի Կարսում տեղադրված հայ և թուրք ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող «Մարդկության և խաղաղության» հուշարձանի ապամոնտաժման մասին պատմող փաստագրական ֆիլմ։ Այս մասին, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, տեղեկացրել է ֆիլմի ռեժիսոր, թուրք թաթերագետ Մյուժդե Գեզենը։

«Ֆիլմը կոչվում է «Առաջին և վերջին»։ Այն ավարտվում է արձանի գլխատմամբ»,– ասել է Գեզենը՝ քննադատելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը «այլանդակ» էր անվանել հուշարձանը և կարգադրել քանդել այն։

«Ի՞նչ է նշանակում «արձանը չեմ հավանում, քանդեք այն»։ Դա ֆաշիզմի դրսևորում է։ Որևէ հուշարձանի տեսքը հավանել–չհավանելը բոլորովին այլ թեմա է... Ես էլ վարչապետին չեմ հավանում, բայց մի՞թե նրան «այլանդակ» եմ անվանում»,– ասել է Մյուժդե Գեզենը։

Նշենք, որ անցած ամիս սկսվել և ներկայումս ակտիվ կերպով ընթանում են հայ և թուրք ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի ապամոնտաժման աշխատանքները։