Մալիկի «Կյանքի ծառը»՝ Կաննի կինոփառատոնի առաջատար
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Տերենս Մալիկի «Կյանքի ծառը» բարդ փիլիսոփայական ժապավենը մտել է Կաննի 64-րդ կինոփառատոնի ֆիլմերի առաջատար տասնյակ։
Այս ֆիլմը կարողացել է գլխավորել Le Film Francais ամսագրի վարկանշային աղյուսակը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։ Ֆիլմը երկրորդ հորիզոնական է մղել ֆրանսիացի ռեժիսոր Մայվեն լե Բեսկոյի «Ոստիկանություն» ֆիլմը։
Մալիկի վաղուց սպասված նոր աշխատանքը Կաննում առաջացրել է կարծիքների բախում։ Բանն այն է, որ ռեժիսորն այս ֆիլմը նկարահանել է տարիներ շարունակ, մտահղացել ավելի քան մեկ տասնամյակ առաջ։ Սա գրեթե էկրանային սիմֆոնիա է, որի բոլոր էպիզոդները հիմնված են երաժշտության վրա։
Այսօր՝ Կաննի փառատոնի աշխատանքի 7-րդ օրը, ցուցադրվել է հիմնական մրցույթում ներկայացված ֆիլմերի կեսը՝ ներկայացված 20 ֆիլմից 10-ը։ Այսօր ցուցադրվելու են ֆինն ռեժիսոր Ակի Կաուրիսմյակիի «Հավր» ու ֆրանսիացի վարպետ Անեն Կավալիեի «Պատեր» ֆիլմերը։
Այսօր տեղի է ունենալու նաև հանդիսավոր երեկո՝ նվիրված դերասան Ժան Պոլ Բելմոնդոյի ստեղծագործական ուղուն։










