Run the World (Girls). Կայացավ Բեյոնսեի նոր տեսահոլովակի պրեմիերան (տեսանյութ)

12:55 • 19.05.11

American Idol հեռուստաշոուի ժամանակ վերջապես կայացավ եգչուհի Բեյոնսեի երկար սպասված «Կառավարեք աշխարհը (աղջիկներ)» (Run the World (Girls)) տեսահոլովակի պրեմիերան։

Նոր տեսահոլովակի պրեմիերան պետք է կայանար անցյալ շաբաթ, սակայն երգչուհին հետաձգել էր այն՝ տեսահոլովակում որոշ ուղղումներ կատարելու համար։

«Հենց ես լսեցի այս թրեկը, միանգամից սիրահարվեցի. այն նման չէր ոչ մի բանի։ Երգում կան աֆրիկյան մոտիվներ, էլեկտրոնային երաժշտություն և ինչ–որ ֆուտուրիստական բան։ Դա ինձ հիշեցրեց իմ ստեղծագործական գործունեության մեջ տարբեր մշակույթներ ու անգամ դարաշրջաններ միախառնելու իմ ձգտումը, որոնք, որպես կանոն, չեն կարող համագոյատևել՝ ստեղծելու նոր հնչյուններ»,–ասել է Բեյոնսեն։

Տեսահոլովակում արտացոլված են հակամարտություններ, դիմակայություն և բռնություն, իսկ երգի տեքստում՝ դիմակայություն տղամարդկանց ու կանանց միջև։

Ի դեպ, տեսահոլովակի 1։50 րոպեին երևում է «Թբիլիսի–Ցխինվալի–Գորի» վնասված տրաֆարետը, որի առջև կանգնած է երգչուհին և շղթաներով պահում է երկու բորենիների։
 

Թե արդյո՞ք Բեյոնսեի տեսահոլովակն այդքան ցնցող է, համոզվե′ք ինքներդ։