«Թափառում» ռոք օպերայի պրեմիերան՝ «Մոսկվա» կինոթատրոնում

18:38 • 27.05.11

Հունիսի 3-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա ռեժիսոր Արշալույս Հարությունյանի «Թափառում» գեղարվեստական լիամետրաժ ռոք-օպերայի (գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ) պրեմիերան:

«Ասք» մշակութային կենտրոնի և Հայաստանի Ազգային կինոկենտրոնի ուժերով ստեղծված զարմանալի սյուժեով, հաճելի ու ազդեցիկ երաժշտությամբ, եռաչափ գրաֆիկայով, ֆանտաստիկ լուծումներով ֆիլմը տարածաշրջանում առաջին ռոք օպերա ֆիլմն է, որն ստեղծվել է Մուշեղ Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է» ստեղծագործության հիման վրա։

Ֆիլմի սցենարի հեղինակն ու պրոդյուսերն Արամ Սուքիասյանն է, կոմպոզիտորը՝ Արամ Սուքիասյանը։ Դերերում հանդես են գալիս Արշալույս Հարությունյանը, Արամ Սուքիասյանը, Արման Էլբերտը, Քամի Լիբարիտյանը, Օֆելյա Մխիթարյանը, Աստղիկ Արծրունին։

«Թափառում» ֆիլմի սյուժեում ներկայացվում է պատմական անարդարությունից պարտադրված, սփյուռքում մեծացած հայ մարդու զավեշտական ողբերգությունը:

Ֆիլմի թրեյլերը կարելի է դիտել www.youtube.com taparum հասցեում: