«Հաղթանակների գարուն» գեղանկարների ցուցահանդես՝ նվիրված մայիսյան հաղթանակներին
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի երիտասարդական կենտրոնում այսօր տեղի է ունեցել հիմնադրամի «Բազե» ակումբի նախաձեռնած «Հաղթանակների գարուն» խորագրով գեղանկարների ցուցահանդեսի բացումը։
«Միջոցառումը նվիրված է մայիսյան հաղթանակներին և արտացոլում է երիտասարդ նկարիչների պատկերացումները հաղթանակների վերաբերյալ։ Ցուցահանդեսը նաև հնարավորություն է տալիս երիտասարդ նկարիչներին ներկայանալու հանրությանն իրենց աշխատանքներով»,- նշել է «Բազե» ակումբի ղեկավար Սամվել Մերթարջյանը:
«Հաղթանակների գարուն» խորագրով գեղանկարների ցուցահանդեսին, որը կշարունակվի մինչև մայիսի 31-ը, ներկայացված են մոտ 20 երիտասարդ նկարիչների ավելի քան 30 նկարներ։










