ԳՈՀԱՐ-ի համերգն աննախադեպ էր Հայաստանի նորագույն պատմության մեջ

12:42 • 29.05.11

Ազատության հրապարակում երեկ տեղի ունեցած համերգն աննախադեպ էր Հայաստանի նորագույն պատմության մեջ: ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախումբը՝ հայ էստրադայի աստղերի մասնակցությամբ, բարձրաճաշակ ազգային արվեստ հրամցրեց համերգի ներկաներին ու հեռուստադիտողներին: Համերգը կազմակերպել էր «Դոմինո Փրոդաքշն» ստուդիան:

Թերթ.am-ը շնորհակալ է համերգի կազմակերպիչներին և երաժիշտներին և հուսով է, որ ԳՈՀԱՐ-ը նոր ավանդույթ կմտցնի Հայաստանի երաժշտական կյանքում՝ իսկական ազգային արվեստը զատելով անճաշակ շոուներից: