Պրիլեպինի «Մեղքը» վեպը՝ Супер нацбест–ի հաղթող

23:25 • 29.05.11

Ռուս գրող Զախար Պրիլեպինի «Մեղքը» վեպը, որ 2008թ. նվաճել էր ռուսական Национальный бестселлер մրցանակը, այսօր արժանացավ նաև Супер нацбест մրցանակին։ Супер нацбест մրցանակը կազմում էր 100 000 դոլար։

Супер нацбест–ին  արժանանալու համար պայքարում էին Национальный бестселлер մրցույթի գոյության տաս տարիների ընթացքում հաղթող ճանաչված գրողները, այդ թվում՝ Ալեքսանդր Պրոխանովը, Միխայիլ Շիշկինը, Դմիտրի Բիկովը, Էդուարդ Կոչերգինը և այլք։

 «Մեղքը» վեպին իրենց ձայն տվեցին ժյուրիի անդամներից Իրանա Խակամադան, Էդուարդ Լիմոնովը և Լեոնիդ Յուզեֆովիչը։