Ադրբեջանը խոստանում է ապահովել հայերի անվտանգությունը «Եվրատեսիլ–2012»-ում
Ադրբեջանի կառավարությունը կապահովի հայերի անվտանգությունը, որոնք կմասնակցեն Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ–2012» երգի միջազգային մրցույթին։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ազադ Ռահիմովը։
«Եթե Հայաստանը հրաժարվի մասնակցել մրցույթին, դա նրա գործն է»,– ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ–2011–ի» հաղթող ճանաչվեց Ադրբեջանը ներկայացնող զույգը՝ իր «Running Scared» երգով։










