Ջենիֆեր Լոպեսի նախկին ամուսինը կոմպրոմատ է պատրաստում՝ ընտանեկան վիդեո
Լատինամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը լուրջ անհանգստության պատճառ ունի. նրա նախկին ամուսինը՝ Օջանի Նոան, դատարանից թույլտվություն է ստացել «սեփական հայեցողությամբ օգտագործել» այն տեսագրությունը, որը նա նկարել էր գեղեցկուհու հետ ոչ երկարատև համատեղ կյանքի ընթացքում։
Թե որքան բաց են ստացվել կադրերը, առայժմ հայտնի չէ։ Տեսագրությունը Նոան հանձնել է իր ներկայիս ընկերուհուն՝ Կլաուդիա Վասկեսին, որն էլ կզբաղվի Ջեյ Լոյի դեմ կոմպրոմատի հրապարակման աշխատանքներով։
Ջենիֆեր Լոպեսը և Օջանին ամուսնացել են 1997թ, սակայն նրանց համատեղ կյանքը տևել է ոչ ավելի, քան մեկ տարի։ Թեև ամուսնալուծությունից հետո նրանք մնացել էին ընկերներ, սակայն վերջին շրջանում նրանց հարաբերությունները խիստ լարվել են։
Նախկին ամուսիններն անդադար դատական գործընթացների մեջ են, որոնց արդյունքն էլ, փաստորեն, եղավ Օջանիի հաղթանակը։
Մինչ Նոան տեսանյութի հրապարակման աշխատանքներով է զբաղված, Ջենիֆեր Լոպեսը սեփական կամքով նկարահանվում է բավականին բաց տեսահոլովակներում։ Նրա վերջին աշխատանքը L'Oreal-ի գովազդային հոլովակն է, որտեղ գեղեցկուհին չափազանց կարճ կիսաշրջազգեստով ցուցադրում է իր սեքսուալ ոտքերը։










