Metallica–ն ճանաչվել է վերջին 30 տարվա լավագույն ռոք խումբը
Բրիտանական երաժշտական Kerrang! պարբերականն ամերիկյան Metallica խումբը ճանաչել է վերջին 30 տարիների ընթացքում լավագույն ռոք խումբը։ 30 ամենահայտնի ռոք խմբերի ամբողջական ցուցակը կհրապարակվի ամսագրի հաջորդ համարում, որը վաճառքում կհայտնվի 2011թ. հունիսի 4–ին։
Լավագույն ռոք խմբերի առաջին տասնյակը հետևայալ տեսքն ունի.
1. Metallica
2. Green day
3. Iron Maiden
4. Slipknot
5. My Chemical Romance
6. Linkin Park
7. Bullet for my Valentine
8. Blink 182
9. Оззи Осборн
10. Foo Fighters
Հավելենք, որ ապրիլի սկզբին ամերիկյան Rolling Stone ամսագիրը Metallica խմբի բաս կիթառահար Քլիֆ Բերտոնին ճանաչեց աշխարհի 10 ամենահայտնի կիթառահներից մեկը։










