«Ոսկե ծիրան» 8-րդ կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 10-ին
Այս տարի հուլիսի 10-ին կմեկնարկի «Ոսկե ծիրան» 8- րդ կինոփառատոնը: Կանցկացվեն կինոդիտումներ, քննարկումներ կինոյի վերաբերյալ: Այս տարի ևս մրցույթային ծրագրում ընդգրկված կլինեն միջազագային վավերագրական և խաղարկային ֆիլմեր: «Ոսկե ծիրան» փառատոնը կանդրադառնա նաև Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյա հոբելյանին: Այս կապակցությամբ կցուցադրվեն Հայաստանի և հայերի մասին պատմող ֆիլմեր` նկարահանված արտասահմանցի ռեժիսորների կողմից: Ուշադրության կարժանանան կինոգործիչներ Ռոման Բալայանը,Էդմոնդ Քյոսայանը, Դմիտրի Քեոսայանցը:
Կինոփառատոնի օրերին կգործի նաև «Նաիրի» կինոթատրոնը: Բացի այդ, ֆիլմերը թվային տարբերակով կցուցադրվի Թատերական ինստիտուտում, Տիկնիկային թատրոնում, «Նարեկացի» արվեստի կենտրոնում:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կանցկացվի ՀՀ մշակույթի նախարարության պետական աջակցությամբ: Փառատոնի գործընկերն է «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերությունը:










