Մահացել է իսպանացի գրող Խորխե Սեմպրունը

19:27 • 08.06.11

Փարիզում 87 տարեկանում մահացել է իսպանացի գրող, հասարակական- քաղաքական գործիչ Խորխե Սեմպրունը։ Այս մասին հայտնում է «Ֆրանսպրեսը»:

Խորխե Սեմպրունը «Երկար ճանապարհ» (1963), «Ռայմոն Մերկադերի ուրիշ մահը» (1969), «Նեչաևը վերադարձել է» (1987) գրքերի հեղինակն է։ Նրա սցենարների հիման վրա նկարահանվել է մի քանի ֆիլմ, այդ թվում՝ Ալեն Ռենեի «Պատերազմը վերջացած է» և Իվ Բուասեի «Դրեյֆուսի գործը»։

Գրողը՝ Իսպանիայի հնգակի նախագահ Անտոնիո Մաուրա ի Մոնտաների թոռը, ծնվել է 1923թ. Մադրիդում։ 1939թ. քաղաքացիական պատերազմում Ֆրանկոյի հաղթանակից հետո նրա ընտանիքը տեղափոխվում է Ֆրանսիա։ 1942թ. գրողը համալրում է Իապանիայի կոմունիստական կուսակցության շարքերը, 1943թ. ձերբակալվում ու մինչև 1945թ. պահվում է Բուխենվալդի մահվան ճամբարում։ 1964թ. նրան հակաստալինյան ելույթի համար հեռացնում են կուսակցության շարքերից։

Սեմպրունը 1988-1991թթ.Իսպանիայի սոցիալիստական կառավարությունում զբաղեցնում էր մշակույթի նախարարի պաշտոնը։
Նա ստեղծագործել է իսպաներենով և ֆրանսերենով։