Քայլի Մինոուգի շոուն վերածել են 3D ֆիլմի. (Տեսանյութ)

18:48 • 09.06.11

Քայլի Մինոուգի Les Folies համերգային շրջագայության ընթացքում, որի նպատակը Aphrodite ձայնասկավառակը ներկայացնելն է, եռաչափ գրաֆիկայի ձևաչափով նկարահանվել է լիամետրաժ երաժշտական ֆիլմ։ ժապավենի ռեժիսորներն են Ուիլյամ Բեյքերն ու Մարկուս Վայները։

Ներկայում Քայլի Մինոուգը շարունակում է իր շրջագայությունը։ Մոտ օրերս 43-ամյա երգչուհին ելույթ կունենա Ավստրալիայում, իսկ հունիսի վերջին կմեկնի Ասիա ու Աֆրիկա։

Երգչուհու՝ թվով 10-րդ Aphrodite ալբոմը լույս է տեսել 2010թ. հունիսի 30-ին։ Ավստրալիայում ու Մեծ Բրիտանիայում այն պլատինե է։
120 րոպե տևողությամբ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հունիսի 19-ին։