Լավագույն անգլալեզու վեպի համար մրցանակն ստացել է սերբ գրողը

18:32 • 09.06.11

Լավագույն անգլալեզու վեպի համար շնորհվող Orange Prize for Fiction գրական հեղինակավոր մրցանակը շնորհվել է ծնունդով սերբ Թեա Օբրեխտին։

Ինչպես հայտնում է «Ֆրանսպրես» գործակալությունը, Orange Prize-ի հաղթողի անունը հայտարարվել է հունիսի 8-ին՝ Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ։

25-ամյա Օբրեխտը դարձել է ամենաերիտասարդ գրողը, ով երբևէ արժանացել է այս մրցանակին։

1997–ից ԱՄՆ-ում բնակվող Օբրեխտը մրցանակը ստացել է իր դեբյուտային՝ «Վագրի կինը» վեպի համար։
Orange Prize for Fiction ամենամյա մրցանակը շնորհվում է 1996-ից։ Հաղթողն ստանում է նաև 30 հազար ֆունտ ստեռլինգ գումար։