Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ին մասնակցելու մասին արդեն հայտարարել է 12 երկիր

21:33 • 10.06.11

Հաջորդ տարի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունենալիք «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթին իր մասնակցությունն այսօր հաստատել է նաև Սլովակիան:

Այսպիսով, այս պահի դրությամբ 12 երկրներ` Գերմանիան, Ավստրիան, Բելգիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Հունգարիան, Նիդերլանդները և, իհարկե, Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը երգի մրցույթին, հաղորդում է 1news.az-ը:

Հիշեցնենք, որ այս տարի Գերմանիայում տեղի ունեցած Եվրատեսիլում հաղթող էին ճանաչվել Ադրբեջանը ներկայացնող Էլդար Քասիմովն ու Նիգյար Ջամալը, որոնք ներկայացրել էին «Running Scared» երգը: Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին մրցույթի եզրափակիչ փուլ չէր անցել:

Դեռևս հայտնի չէ` արդյո՞ք Հայաստանը կհաստատի «Եվրատեսիլ-2012»-ին իր մասնակցությունը: