Հայաստանում կանցկացվի լարային գործիքներ պատրաստող վարպետների մրցույթ

10:45 • 11.06.11

Ֆրանսիական Culture and cooperation երաժշտական ասոցացիայի նախագահ Ֆիլիպ Բաքմանը ժամանել է Հայաստան: Այցի նպատակն է Հայաստանում անցկացնել լարային գործիքներ պատրաստող վարպետների մրցույթ:

Մրցույթը կանցկացվի սեպտեմբերին, իսկ հաղթողին հնարավորություն կընձեռվի կրթություն ստանալ Եվրոպայում: Մրցույթն անցկացնելու են ասոցացիայի վարպետները, որոնք ժամանելու են Ֆրանսիայից: Մրցույթին կարող են մասնակցել մինչև 30 տարեկան երիտասարդներ, որոնք փայտի հետ աշխատելու հմտություն կունենան, իսկ երաժշտական կրթությունը պարտադիր չէ:

Ծրագիրն աարդեն անցկացվել է Բրազիլիայում, Ալժիրում, Բալկանյան երկրներում, Թունիսում, Մեքսիկայում:

Հայաստանում ծրագիրն իրականացվում է մշակույթի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ: