Էդուարդ Զորիկյանի 50-ամյակը համերգով կշնորհավորեն հեղինակային հայտնի կատարողները

15:50 • 11.06.11

Պոետ, երգահան, հեղինակ-կատարող, սցենարիստ և բեմադրիչ Էդուարդ Զորիկյանի 50-ամյակին նվիրված երեկո տեղի կունենա հունիսի 23-ին ժամը 19:00-ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում։

Համերգի ընթացքում Զորիկյանին իրենց հին ու նոր սիրված երգերով կշնորհավորեն Ռուբեն Հախվերդյանը, Ֆորշը, Վահան Արծրունին, Արմինե Հայրապետյանը, Դավիթ Ամալյանը, Քրիստ Մանարյանը, Վախթանգ Հարությունյանը, Սարգիս և Գագիկ Շիբոյանները, Կարեն Մամիկոնյանը, Արթուր Ավետիսյանը, Արմեն Ադամյանը, Աշոտ Գասպարյանը, Հայկ Զորիկյանը և Համլետ Չոբանյանը:

Նշենք, որ Զորիկյանի 50-ամյակը լրացել է հունիսի 2-ին։